«Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամները կրկին հիշեցրել են Լենինի մարմինը Կարմիր հրապարակի Դամբարանից հանելու գաղափարի մասին։ Այս դիրքորոշումը բարձրաձայնել է Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Մեդինսկին, ում հայտարարությունը զետեղված է «Եդինայա Ռոսիայի» պաշտոնական կայքէջում:
«Կարծում եմ՝ մենք ամեն տարի պետք է բարձրացնենք Լենինի մարմնի մնացորդները Դամբարանից դուրս բերելու հարցը։ Սա անհեթեթ, նեկրոֆիլական առաքելություն է։ Այնտեղ Լենինի մարմին չկա։ Մասնագետները գիտեն, որ պահպանվել է մարմնի 10 տոկոսը, մնացածը փոփոխված է»,-կարծում է Մեդինսկին:
Նրա կարծիքով, Լենինի մարմնի՝ Մոսկվայի կենտրոնում գտնվելը «ծայրահեղ անհեթեթություն է»:
Խորհրդային պետության հինադրի մարմինը Դամբարանից դուրս բերելու հիմքերից մեկն էլ պատգամավորը նշել է նրա հարազատների ցանկությունը։ «Նրանք Լենինին ցանկանում էին թաղել Սանկտ Պետերբուրգում՝ մոր հետ։ Սակայն կոմունիստները թքած ունեին առաջնորդի եւ նրա հարազատների ցանկության վրա։ Նրանք կարիք ունեինք պաշտանմունք ստեղծել եւ Լենինին դարձնել Քրիստոսին փոխարինող։ Այս այլասերվածությանը պետք է վերջ դնել»,- ասել է Մեդինսկին:





























