Հասարակական վայրերում ինտիմ հարաբերությունների մեջ մտնելու համար Վրաստանի իշխանությունները հատուկ տուգանք են սահմանել:

Որոշումը ընդունվել է վերջերս Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո: Սեքսով զբաղվելուց հետո կինը սրտի նոպայի պատճառով մահացել էր ավտոմեքենայում:

Տուգանքի չափը տեղում պետք է որոշեն պարեկային ծառայության ոստկանները: Այն կարող է հասնել մինչեւ 400 լարի` 220 դոլար, հաղորդում է ВЗГЛЯД-ը: