Վրաստանի պահպանողական կուսակցության ներկայացուցիչներից Գիա Կրուաշվիլին եւ մի քանի այլ անձինք ձերբակալվել են Թբիլիսիում փախստականների բնակավայրերից նրանց բռնի արտաքսման ժամանակ:
Ինչպես հաղորդում է GHN-ը, պահպանողականների առաջնորդներից Լաշա Չխարտիշվիլին հաղորդել է, որ ձերբակալվել է «Փախստականների քաղաքացիական շարժման» առաջնորդ Մանոչար Սիգուան եւ մի քանի այլ փախստականներ, այդ թվում՝ կանայք:
Նշենք, որ իշխանությունները փախստականներին այլընտրանքային բնակավայր են առաջարկել Սամեգրելոյում (Արեւմտյան Վրաստան) եւ Կախեթիի շրջանում:
Թբիլիսիում հունվարի 20-ին սկսվել է փախստականների հարկադիր արտաքսման գործընթացը:





























