Եգիպտոսի ռազմական դատարանը լրագրողին Սինայի թերակղզում տեղի ունեցած անկարգությունների մասին հաղորդելու համար ահաբեկչության մեղադրանքով 10 տարվա ազատազրկման է դատապարտել, հաղորդում է AP-ն:

Կահիրեի ռազմական դատարանը Իսմաիլ Ալեքսանդրանիին մեղավոր է ճանաչել կեղծ լրատվություն տարածելու եւ արգելված խմբին անդամակցելու համար:

Ալեքսանդրանին ձերբակալվել է 2015-ին, երբ Բեռլինում Սինայի իրադարձությունների վերաբերյալ շնորհանդեսից հետո վերադարձել էր Եգիպտոս:

Եգիպտոսը սահմանափակել է հյուսիսային Սինայում լրատվամիջոցների մուտքը,  որտեղ կառավարական ուժերը ԻՊ-ի դեմ պայքար են մղում: