Թուրքիայի 11 նահանգներում ոստիկանության իրականացրած համաժամանակյա գործողությունների արդյունքում ձերբակալվել է մարդու օրգանների անօրինական առուվաճառքով զբաղվող հանցախումբ:

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Ադանայի ոստիկանության մաքսանենգության եւ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները 2010-ի հունիսից սկսել են հետապնդել Օսման Ք.-ի ղեկավարած հանցախումբը:

Հայտնի է դարձել, որ մարդկային օրգանների անօրինական առեւտրով զբաղվող հանցախումբը երիկամներ է գնել կարիքավորներից 10-15 հազար լիրայով (10 հազար դոլար) եւ վաճառել 20-25 հազար լիրայով: Հանցախումբը վատ ֆինանսական պայմանների մեջ գտնվող գնորդներին տրամադրել է օրգանները ապառիկով՝ հնարավորություն տալով վճարել ամսական: