Բելուջիստան նահանգում Պակիստանի ՌՕՈւ-ին պատկանող «Mushshak» ուսումնամարզական ինքնաթիռի կործանման հետևանքով երկու օդաչու է զոհվել։ Այս մասին հայտնել է երկրի զինված ուժերի պաշտոնական մամուլի ծառայությունը։
Ինչպես հստակեցվում է, պատահարը տեղի է ունեցել տարածաշրջանի վարչական կենտրոն Քվետա քաղաքի շրջանում։ Արտակարգ պատահարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։





























