ԱՄՆ նպատակը կառավարելի քաոս ստեղծելն է, որի օգնությամբ նրանք երազում են իրենց շահերից ելնելով ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում, իսկ եթե չստացվի, դա անել այլ երկրներում։ Այս մասին «ՖԱՆ»–ի հետ հարցազրույցում հայտնել է Դաշնային խորհրդի անդամ Ֆրանց Կլինցեվիչը։

«Այդ մեթոդիկան  բազմազան տեխնոլոգիաների կիրառմամբ արդեն փորձվել է ամերիկացիների կողմից տարբեր երկրներում։ Ահա Ուկրաինայի դեպքում դա նրանց մոտ ստացվել է, Վրաստանի դեպքում՝ ստացվել է։ Հայաստանին փորձեցին օգտագործել, սակայն այնտեղ ամեն ինչ գնաց ոչ նրանց սցենարով»,–հայտնել է նա։

Նրա համոզմամբ՝ Ռուսաստանի հետ դա նրանց չի հաջողվի, եւ ԱՄՆ–ում դա շատ լավ գիտակցում են, այդ պատճառով փորձում են օգտագործել ճնշման տնտեսական լծակները, այդ թվում՝ Եվրոպային։