Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ռոբերտ Հարությունյանն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին է, ԱԳ փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր 2016 թվականի մարտի 4-ին։

Եղել է Զարգացման հայկական գործակալության տնօրեն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ (նախարար)։