ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, սակայն այն դեռ չի ստորագրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՍԱՊԾ մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը  նկատողություն էր արել ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանին,  որ մայիսի 10-ին եւ մայիսի 16-ին նամակներ են ստացել ՌԴ «Ռոսսելխոզնադզոր» կազմակերպությունից  եւ ինքն այդ մասին տեղյակ չի եղել:

Ի պատասխան ՍԱՊԾ պետը նշեց, որ նման նամակները կրում են պարբերական բնույթ, տարվա ընթացքում ստանում ենք բազմաթիվ նամակներ: