Հայաստանում 135 ատրակցիոն (կարուսել) կա: Դրանցից 54-ը վերջնական դրական փորձագիտական եզրակացություն են ստացել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի վերելակների տեխնիկական անվտանգության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:
Ըստ Հովհաննիսյանի՝ ատրակցիոններից 49-ը Երեւանում են, 5-ը՝ Սյունիքում: Մնացած կարուսելներն այժմ փորձաքննություն են անցնում. արդյունքները պարզ կլինեն առաջիկա օրերին:
Ատրակցիոնները՝ որպես պոտենցիալ վտանգավոր օբյեկտներ, պետք է ամեն տարի ստուգում անցնեն: Սակայն,քանի որ դրանց օգտագործումը սեզոնային է եւ սեպտեմբերի վերջից դրանք չեն օգտագործվում, տարեկան տեխնիկական ստուգումն իրականացվում է շահագործման մեկնարկից առաջ, այսինքն՝ գարնանը: Շահագործող ընկերությունները եւս պետք է ստուգումներ անցկացնեն: Լուսինե Հովհաննիսյանը հայտնեց, որ դրական եզրակացություն են ստացել մայրաքաղաքի Հաղթանակի զբոսայգու եւ Լունա-պարկի ատրակցիոնները:
Եթե ստուգման ընթացքում խնդիրներ են հայտնաբերվում, եզրակացությունը բացասական է լինում: «Երբեմն խախտումներ են հայտնաբերվում եւ դրանք ուղղվում են: Եթե մարդկանց անվտանգությունը դրանցից կախված չէ: Ընկերությունը գրավոր տեսքով տեղեկացնում է դրանց վերացման մասին, ապա կրկին ստուգում է անցկացվում, եւ միայն դրանից հետո թույլատրվում է շահագործումը»,- հայտնեց Լուսինե Հովհաննիսյանը` հավելելով, որ այս եւ նախորդ տարիներին այդպիսի անսարքություններ չեն հայտնաբերվել:
Դրական եզրակացություն են ստացել մայրաքաղաքի Հաղթանակի զբոսայգու եւ Լունա-պարկի ատրակցիոնները. ԱԻՆ փորձագետ

Հասանելի է
русскийՏեղադրություն



























