Ամբողջ աշխարհով Skype-ի օգտատերերը բողոքում են խափանումներից: Այս մասին են վկայում «Downdetector» ծառայության տվյալները, որը հետեւում է հայտնի ինտերնետ ռեսուրսների եւ օպերատորների խափանումներին եւ անջատումներին, հաղորդում է ՌԲԿ-ն:

Եզակի բողոքները սկսվեցին մեկ օր առաջ, այնուհետեւ նրանց թիվը սկսեց աճել եւ գագաթնակետին հասավ: Ծառայության աշխատանքից բողոքել են Ռուսաստանից, Բելառուսից, եվրոպական բազմաթիվ երկրներից, ինչպես նաեւ ԱՄՆ-ից, Լատինական Ամերիկայից, Մարոկկոյից, Հնդկաստանից, Պակիստանից եւ Ճապոնիայից: Մեծ մասը բողոքում է Skype-ի մուտքի (44 տոկոս) եւ հաղորդագրությունների հասնելու (41 տոկոս), ինչպես նաեւ զանգերի (15 տոկոս) խնդրից: