Ստավրոպոլում զանգվածային սպանության ժամանակ կենդանի են մնացել երկու երեխաներ՝ 8-ամյա աղջնակ եւ մեկ ամսական տղա երեխա: 8 սպանվածների մեջ են եղել «Խան» մականունով «օրենքով գողը», նրա ընտանիքի անդամները, շնապահը, տան ծառայողը եւ վարորդը:
Ավելի վաղ պաշտոնապես հաղորդվել էր, որ կենդանի է մնացել տանտիրոջ 8-ամյա աղջիկը, ով սենյակում մուլտֆիլմ դիտելիս է եղել եւ մարդասպանների ձեռքը չի ընկել: Նա արդեն ցուցմունքներ է տալիս ոստիկանությունում, գրում է Lenta.ru-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունվարի 21-ին Ստավրոպոլում սպանվել էր «Խան» մականունով «օրենքով գողը» եւ նրա ընտանիքը:
8 մարդու դիակները գտել էին տեղի տներից մեկի ավտոտնակում: Սպանվածը ռուս, «Խան» մականունով 61-ամյա «օրենքով գող» է, ով Ստավրոպոլ քաղաքի «նայողն էր»:
Ավելի վաղ նրա դեմ մահափորձ էր իրականացվել, որի հետեւանքով սպանվել էր «Խանի» կինը: «Նրան սպանելու երկրորդ փորձը «արդյունավետ» էր եւ նա սպանվեց: «Խանի» հետ միասին սպանվել են նաեւ նրա սիրուհին, երեխաները եւ նրա մի քանի մտերիմներ»,- ասել է իրավապահ մարմինների աղբյուրը:





























