Հունվարի 22-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսվում է  նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Միխայիլ Սաակաշվիլիի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Բացի այդ, Սերժ Սարգսյանն ու Միխայիլ Սահակաշվիլին այսօր միասին կայցելեն «Սինոփսիս» ընկերություն: