Հունվարի 22-ին Վրաստանի Տկիբուլիի հանքավայրում տեղի ունեցած պայթյունի պատճառով հանքափոր է զոհվել, հաղորդում է վրացական «Վզգլյադ» թերթը:
Տեղեկատվության համաձայն, դժբախտ պատահարի զոհ է դարձել 37-ամյա Մերաբ Կալանդաձեն: Եւս 4 մարդ վիրավորվել է, որոնք տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոց:
Հետաքննություն է սկսվել: Ենթադրվում է, որ տեղի է ունեցել մեթանի արտահոսք: Մինդելիի անվան Տկիբուլիի հանքավայրը պատկանում է «Գռուզուգոլ» ընկերությանը, որն իր հերթին «Վրաստանի ինդուստրիալ խմբի» դուստր ձեռնարկությունն է: Սա առաջին պայթյունը չէ այդ հանքահորում, որի ժամանակ մարդիկ են զոհվում:





























