Թբիլիսիից 20 կմ հեռավորության վրա գտնվող Ռուսթավի քաղաքի փողոցների մի մասը ջրհեղեղի հետեւանքով հեղեղվել է: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Վրաստանը»:

Ռուսթավիում հորդառատ անձեւը սկսվել է այսօր ճաշից հետո  եւ մինչեւ հիմա շարունակում է:

Երթեւեկության հետ խնդիրներն առաջացել են ինչպես կենտրոնական փողոցներում, այլ քաղաքի ծայրամասերում: Ջրով են հեղեղվել տների առաջին հարկերը, խանութները եւ այլ կոմերցիոն տարածքներ:

Իրավիճակն առավել բարդ է Ստամբուլի շուկայի տարածքում, Լեոնիձե եւ Մեսխիշվիլի փողոցներում:

Հանրային հեռուստատեսության տվյալներով, անձրեւը Յալգուջա սարից ավազ եւ քարեր է բերել:

Տեղում աշխատում են փրկարարները եւ հրշեջները: