Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինի հանդիպումը կկայանա այսօր՝ հունվարի 22-ին Բաքվում:

«Մենք բարձր ենք գնահատում մեր երկկողմ համագործակցության մակարդակը տնտեսական, քաղաքական եւ հումանիտար ոլորտներում»,- ասել է Նարիշկինը, հաղորդում է RBC-ն:

Նրա խոսքով, այս տարի Ռուսաստանն ու Ադրբեջանը բազմաթիվ կարեւոր համատեղ միջոցառումներ կկազմակերպեն, մասնավորապես, 2011-ի սեպտեմբերին Բաքվում տեղի կունենա հումանիտար համագործակցությանը նվիրված Ռուս-ադրբեջանական երկրորդ ֆորումը:

Սերգեյ Նարիշկինը Ադրբեջան է ժամանել մասնակցելու Բաքվում Ռուսական տեղեկատական մշակութային կենտրոնի նոր շենքի բացման արարողությանը: