ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոստանում է, որ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններն աննախադեպ են լինելու:

NEWS.am-ի հարցին, թե արդյոք առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որոնք ըստ վարչապետի, կարող է տեղի ունենան այս տարի, քրեական տարրերը մասնակցություն չեն ունենա, Օսիպյանը պատասխանեց. «Հայաստանում լինելու են նախադեպը չունեցող ընտրություններ լավ առումով: Ես խոստանում եմ ձեզ»:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ «օրենքով գողերը» իրենց խելոք են պահում եւ իրենք վերահսկում են օպերատիվ իրավիճակը: