Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովն արդեն ծանոթացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին եւ հավանել է: NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ կողմ է քվեարկելու ծրագրին՝ անկախ կուսակցության դիրքորոշումից: 

Նշենք, որ Կնյազ Հասանովը եզդի համայնքի ներկայացուցիչն է Ազգային ժողովում: Անկախ քաղաքական գործընթացներից՝ նա ՀՀԿ խմբակցությունը չի լքելու. «Մենք ազգային փոքրամասնություն ենք: Ես ԱԺ եմ եկել իշխանության կուսակցությունով, դուրս գանք-չգանք մեր հարցերն ենք բարձրացնում: Դեռ էդ հարցը չենք քննարկում, առայժմ ՀՀԿ-ում ենք»,-ասաց պատգամավորը: Նա վստահեցրել է, որ իր անձնական որոշումն է, որ կողմ քվեարկի կառավարության ծրագրին:

Ի դեպ, արդեն տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ն կառավարության ծրագրին կողմ կքվեարկի, ինչպես կողմ քվեարկեց Փաշինյանի թեկնածությանը: