Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը կոռուպցիայի դեմ պայքարի կոչով դիմել է Վայոց ձորի բնակչությանը։

Մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ կոչում ասվում է. «Հարգելի վայոցձորցիներ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ենթակայությամբ գործող սոցիալական ծառայությունների,  առողջապահական կազմակերպությունների ու հանրակրթական հաստատությունների շահառուներ:

Հայտնում եմ ձեզ, որ այսուհետ Վայոց ձորի մարզում կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար է մղվելու:

Կոչ եմ անում ՝ վերոնշյալ հաստատություններում երբեւէ կոռուպցիոն դրսեւորումների հանդիպելու դեպքում, դրա մասին անհապաղ տեղեկացնել Վայոց ձորի մարզպետարան, զանգահարելով՝ մարզպետարանում գործող թեժ գիծ՝ +374281.2.25.57 հեռախոսահամարով»: