Խորհրդարանի աջ արմատական «Ոսկե այգ» («Խրիսի ավգի») կուսակցության պատգամավոր Կոնստանտինոս Բարբարուսիսը խորհրդարանի ամբիոնից հունական բանակին կոչ է արել ռազմական հեղաշրջում կատարել եւ ձերբակալել երկրի ղեկավարությանը, որպեսզի Աթենքը  եւ Սկոպյեն նախկին հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետության նոր սահմանադրական անվանման մասին համաձայնագիր չստորագրեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Կուսակցության ղեկավարությունն անմիջապես պատգամավորին հանել է խմբակցությունից, պաշտպանության նախարարը դիմել է դատախազություն, իսկ կառավարությունը խոշորագույն ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցությանը մեղադրել է Պանդորայի արկղը բացելու եւ ազգայնականությունը բաց թողնելու համար:

Պատգամավորը ռազմական հեղաշրջման կոչ էր արել խորհրդարանում կառավարության անվստահության հարցի քննարկման ժամանակ: «Ես կոչ եմ անում Զինված ուժերի ղեկավարությանը միջամտել եւ ձերբակալել վարչապետ Ալեքսիս Ցիպրասին (պաշտպանության նախարար) Պանոս Կամմենոսին (նախագահ) եւ Պրոկպոիս Պավլոպուլոսին, դավաճանությունը կանխելու համար», - ասել է Բարբարուսիսը: