Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը բարձր է գնահատել Հյուսիսային Կորեայի հետ «խաղաղության հնարավոր նոր ուղին», սակայն զգուշացրել է, որ ԱՄՆ-ն պետք է զգոն լինի միջուկային զենք ունեցող երկրների հանդեպ, հաղորդում է AFP-ն:
«Անցայլը միշտ չէ, որ որոշում է ապագան», - Մաթիսը մեջբերել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որն այդ մասին ասել էր ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ընթացքում: «Թեեւ Հյուսիսային Կորեայում խաղաղության համար նոր ուղի կա, մենք ինչպես եւ նախկինում զգոն ենք աշխարհի ցանկացած կետում միջուկային զենքի զարգացման հարցում», - ասել է Մաթիսը:





























