ԱՄՆ-ն աջակցում է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի՝ Թալիբան արմատական շարժման հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու որոշմանը: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ն  լավագույնն է ցանկանում Աֆղանստանի ժողովրդին Իդ ալ Ֆիտր Ուրազա բայրամ տոնի կապակցությմաբ:  Մենք ողջունում ենք Իդ ալ Ֆիտրայի ժամանակ հրադադարի ռեժիմը», - ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:

«Մենք աջակցում ենք նախագահ Գանիի՝ հրադադարի ռեժիմը երկարաձգելու եւ Թալիբանի հետ խաղաղ բանակցություններ սկսելու առաջարկը», - ավելացրել է նա, նշելով նաեւ այդ քննարկումներին Վաշինգթոնի աջակցելու, նպաստելու եւ մասնակցելու մտադրությունը: