Վերջերս կատարած Մոսկվա այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն չի ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղղակիորեն կարծիք հայտնելու Ադրբեջանին «Պոլոնեզ» համակարգերի մատակարարման վերաբերյալ: Այս մասին հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի արտաքին կապերի հարցերով խորհրդական Արսեն Խառատյանը:
«Չի եղել Փաշինյան-Լուկաշենկո հանդիպման ձեւաչափ»,- պարզաբանեց Խառատյանը: Նրա խոսքով՝ այդ կարծիքը Բելառուսի ղեկավարությանն է հասցվում դիվանագիտական խողովակներով:
Հիշեցնենք, որ օրերս ադրբեջանական կողմը պարծեցել էր Բելառուսից «Պոլոնեզ» համակարգերի խմբաքանակի գնումով:





























