Իրանի տարածքում 3,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունվարի 25-ին, տեղական ժամանակով 03։56-ին, Խոյ քաղաքից 5 կմ արեւմուտք:
Երկաշարժի հզորությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ:
Երկրաշարժին հետեւել են 2,7 եւ 2,6 մագնիտուդ հզորությամբ հետցնցումներ։
Նշենք, որ Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տվյալներով, հունվարի 13-19-ին տարածաշրջանում 9 երկրաշարժեր, այդ թվում՝ եւ Իրանում:




























