ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն միջուկային քննարկումները շարունակելու համար մտադիր է նորից այցելել Հյուսիսային Կորեա, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով, հունիսի 12-ին Սինգապուրում նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում  դեռեւս շատ աշխատանք է պետք կաատրել պյամանագրի ձեւակերպման համար: Միեւնույն ժամանակ, Պոմպեոն նշել է, որ դեռ դժվար է ասել, թե արդյոք անհրաժեշտ է Թրամփի եւ Կիմի երկրորդ հանդիպումը:

Նա նշել է, որ եթե միջուկային համաձայանգիրը կնքվի, ապա Թրամփն իր կողմից այն կիրականացնի:  Պոմպեոն նաեւ հաղորդել է, որ Թրամփը ձգտում է ապահովել, որ ԿԺԴՀ-ն «հիանալի վայր» դառնա: