Պաղեստինցիների ամբոխը հունվարի 25-ի գիշերը ջարդուփշուր է արել քաթարյան «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի գրասենյակը Ռամալլահում: Պաղեստինյան ինքնավարության կողմնակիցները այդկերպ իրենց բողոքն են հայտնել «Ալ-Ջազիրա»-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերի դեմ, որոնք վկայում են, որ Պաղեստինը աննախադեպ զիջումներ է ցանկացել անել Իսրայելին՝ խաղաղ համաձայնագրի հասնելու համար:

Հեռուստաալիքի գրասենյակի ապակիներն ու տեսախցիկները կոտրվել են, նյութական վնաս է հասցվել:

Նշենք, որ «Ալ-Ջազիրա»-ի համաձայն Աբբասը պատրաստ է եղել ցանկացած զիջում անել Իսրայելին, ընդհուպ մինչեւ Երուսաղեմի հայկական թաղամասերը վերադարձնելը: