ԱԺ նախկին պատգամավոր, Հանրապետական Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ին ասաց Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Այգեկ գյուղում գտնվող նրա տանը շուրջ երկու ժամ խուզարկություն կատարելուց հետո Առաքել Մովսիսյանին տեղափոխել էին ԱԱԾ։

Իրավապահները նրա տանը զենք-զինամթերք են փնտրել։ Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ տեսել է՝ ինչպես են Առաքել Մովսիսյանին տեղափոխել։