Թերթը հայտնում է, թե 2011-ի հունվարի 1-ից Շվեյցարիայի Դաշնության նախագահությունը ստանձնած Միշլին Քալմի Ռեյը, որ երկուշաբթի` հունվարի 24-ին առաջին արտերկրյա այցով գտնվում էր Գերմանիայում, մինչ հյուրընկալող երկրի կանցլեր Մերկելի եւ նախագահ Վուլֆի հետ հանդիպելը տեսակցել է ԳԴՀ արտգործնախարար Գուիդո Վեսթեվելլեի հետ: Զրույցի թեման միջազգային խնդիրներն են եղել, անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Վրաստանի վիճակին:
Միշլին Քալմի Ռեյը նշել է, թե հետամուտ է իր երկրի` ԵՄ-ի հետ երկկողմ հարաբերությունների սերտացմանը:
Թերթը հիշեցնում է, որ վերջին տարիներին հատկապես նրա ջանքերի շնորհիվ Շվեյցարիան միջնորդական առաքելություն ստանձնեց Հայաստան-Թուրքիա, Վրաստան-Ռուսաստան բանակցություններում:





























