Հարավային Օսիայում հարձակողական հրթիռային զենք տեղակայելու փաստը Վրաստանի արտգործնախարարությունը դիտարկում է որպես Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի դեմ ռազմական ագրեսիա նախապատրաստելու վկայություն:

«Վրաստանի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին, գործընկեր երկրներին խնդրում է ակտիվ եւ գործուն միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները դադարեցնելու, Մոսկվայի ստանձնած միջազգային պարտականությունների, 2008թ. օգոստոսի 12-ի զինադադարի պայմանների կատարման, ուժի չկիրառման, Վրաստանի տարածքի անհապաղ ու լիակատար դեօկուպացիայի ուղղությամբ», - ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է Грузия Online-ը:

«Точка-У» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի դիվիզիոնը տեղակայվել է Հարավային Օսիայում ռուսական ռազմակայանի կազմում, գրում է «Интерфакс»-ը: