Բարեգործության համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը 150 երկրների մեջ զբաղեցնում է 115-րդ տեղը: Այդ մասին ասվում է «Charities Aid Foundation» միջազգային կազմակերպության զեկույցում:

Ադրբեջանը զբաղեցնում է 67-րդ, Վրաստանը` 134-րդ, Ռուսաստանը` 138-րդ տեղը: Առաջին տեղը կիսում են Ավստրալիան ու Նոր Զելանդիան: Այդ երկրներում բարեգործությանը մասնակցում է բնակիչների մոտ 57 տոկոսը:

Տասնյակում են նաեւ Կանադան, Իռլանդիան, Շվեյցարիան, ԱՄՆ-ն, Հոլանդիան, Մեծ Բրիտանիան, Շրի Լանկան եւ Ավստրիան: