Համաշխարհային BBC World Service ծառայությունը դադարեցնում է հինգ լեզուներով ծառայությունների մատուցումը՝ ծախսերը կրճատելու նպատակով։ Բրիտանական լրատվական կորպորացիան ստիպված է սեփական միջոցներով հոգալ իր ծախսերը, քանի որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն դադարեցրել է վերջինիս ֆինանսավորումը։
Այսպես, այժմ արդեն հայտնի է, որ կդադարեն BBC-ի մակեդոներեն, ալբաներեն, սերբերեն լեզուներով ծառայությունները, Կարիբյան ավազանում անգլերենով, ինչպես նաեւ Աֆրիկայում պորտուգալերենով հաղորդումները։ Հունվարի 26-ին ВВС-ն պետք է հայտարարի այն լեզուներով հաղորդումների ցանկը, որոնք այլեւս չեն հեռարձակվի։ Դա թույլ կտա կորպորացիային տարեկան 46 միլիոն ֆունտ ստերլինգ խնայել։





























