Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արսեն Սհոյանը նշանակվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Սոֆիա):

Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարի կարգադրությամբ Արսեն Սհոյանն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնից: