«Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչության հետեւանքով զոհված հայերից երեքը՝ Գուրյան Վարդանի Խաչատուրովը, Յուրի Ալբերտի Վարտանովն ու Անատոլի Աշոտի Պողոսբեկովը Ռուսաստանի քաղաքացիներ են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Գեւորգ Մինասյանը՝ հավելելով, որ ներկայումս պարզվում է 4-րդ տուժածի՝ Կարեն Միքայելի Գալուստյանի քաղաքացիությունը:
Մինասյանի խոսքով, այսօր դեսպանատան աշխատակիցներն ացելել են տուժածներին, Խաչատուրովի վիճակում դրական դինամիկա է նկատվում, Վարտանովն առողջանում է, իսկ Պողոսբեկովի վիճակը ծանր է:
Բացի դեսպանատան աշխատակիցներից, հիվանդներին են այցելել նաեւ Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչները եւ պատրաստակամություն են հայտնել օգնություն ցուցաբերել:




























