Մերիլենդ նահանգի Աննապոլիս քաղաքի Capital Gazette թերթի խմբագրությունում հրաձգություն է տեղի ունեցել, հաղորդում է The Baltimore Sun-ը, որին պատկանում է հրատարակությունը:

Լրագրող Ֆիլ Դեւիսի խոսքերով, հրաձգության արդյունքում կան բազմաթիվ զոհեր: Ոստիկանությունը դեռ մանրամասն տեղեկություններ չի ներկայացրել` ասելով, որ շենքից բոլորը տարհանվել են:

CNN-ի տվյալներով ենթադրյալ հրաձիգը ձերբակալվել է: Աղբյուրի տվյալներով, հրաձգության հետեւանքով շատերն են վիրավորվել: AFP-ն հաղորդում է մի քանի զոհերի մասին: