Ինդոնեզիայի Սումատրա կղզու ափամերձ ջրերում տեղի է ունեցել 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: ԱՄՆ Ազգային երկրաբանական ծառայության տվյալներով, էպիկենտրոնը գտնվել է Մեդան քաղաքից 255 կմ հարավ-արեւմուտք եւ մայրաքաղաք Ջակարտայից 1440 կմ հյուսիս-արեւմուտք:
Երկրաշարժի օջախը գտնվել է 22,6 կմ խորության վրա: Զոհերի, ավերածությունների եւ ցունամիի վտանգի մասին տեղեկություն չի ստացվել:





























