Հայաստանը կարող է պահանջել իրեն վերադարձնել Նախիջեւանի երկաթուղին: Այս մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ինքն է բոլոր նախադրյալները ստեղծում, որպեսզի Հայաստանն աշխարհին հիշեցնի Նախիջեւանի նկատմամբ իր պատմական իրավունքի մասին: Ինչպես հիշեցրեց փորձագետը, ԽՍՀՄ տարիներին են այդ հողերը փոխանցվել Ադրբեջանի պրոտեկտորատի ներքո: Այդուհանդերձ, ըստ համապատասխան պայմանագրի՝ Նախիջեւանը Ադրբեջանի տարածք չի համարվում:

Շիրինյանի կարծիքով՝ հիմա ադրբեջանցի զինվորականները փորձում են Նախիջեւանում իրենց գործողություններով Հայաստանի վրա ճնշում գերծադրել եւ ղարաբաղյան հարցում շանտաժի ճանապարհով գնալ: Նա դրական գնահատեց այն, որ նախօրեին հայկական կողմը կանխել է նախիջեւանյան ուղղությամբ դիրքերն ամրացնելու Ադրբեջանի փորձը: «Այսուհետեւ հենց այսպես է պետք պատասխանել հակառակորդի ուժերի կուտակմանը»,- շեշտեց Լեւոն Շիրինյանը: