Անկարայում Գերմանիայի դեսպան Էքարթ Քունցը մասնակցել է Աթաթուրքի անվան համալսարանում Հիջազի եւ Բաղդատի երկաթգծերի 100-ամյակին նվիրված ֆոտոցուցահանդեսին՝ իր ելույթում կարեւորելով հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտությունը:
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ ֆոտոցուցահանդեսի բացմանը թուրքերենով է ելույթ ունեցել Անկարայում Գերմանիայի դեսպան Էքարթ Քունցը։ Նա նշել է, թե Թուրքիան վերջին շրջանում մեծ քայլեր է անում արեւելքում գտնվող հարեւանների՝ Ադրբեջանի եւ Վրաստանի հետ երկաթգծի կառուցման մեծ նախագիծ իրականացնելով:
«Եթե Հայաստանի հետ երկաթուղին կապը վերականգնվեր եւ սահմանները բացվեին, ինչքան լավ կլիներ»,-նշել է Թուրքիայում Գերմանիայի դեսպան Էքարթ Քունցը:





























