Եվրոպական բիզնեսը անհանգստացած հետեւում է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային «ճակատամարտին»: Եվ դա իզուր չէ, քանի որ առաջացող գլոբալ առեւտրային պատերազմը կարող է տնտեսության վերելքի համար ամենամեծ վտանգը ներկայացնել, որը օգնել է տարածաշրջանին հաղթահարել ֆինանսական ճգնաժամը, հաղորդում է AP-ն:

Տեսականոորեն, որոշ եվրոպական ընկերություններ կարող են շուկայական խորշերը լրացնելու միջոցով շահույթ ստանալ, եթե չինական ձեռնարկությունները հեռանան ամերիկյան շուկայից, սակայն խոսքը միայն մի քանի ընկերությունների կամ շուկայական ոլորտների մասին է:

Երբ ձեր ամբողջ տնտեսությունը մեծապես կախված է առեւտրից, համաշխարհային առեւտրի տեմպերի ընդհանուր դանդաղեցումը, որը պայմանավորված է ներմուծման մաքսատուրքերով,  վախ է առաջացնում  եւ վտանգում է վստահությունը:

Մի կողմից, վերջին վեց ամսում Գերմանիայում գործարար վստահությունը նվազել է, որտեղ արտահանումը կազմում է տարեկան տնտեսական արտադրանքի գրեթե կեսը:

 «Անհրաժեշտ կլինի մեր բոլոր ջանքերը գործադրել հակամարտությանը վերջ տալու համար, որպեսզի այն չվերածվի պատերազմի», - ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Ուրբաթ՝  հուլիսի 6-ին, ԱՄՆ-ը պետք է նոր մաքսատուրքեր սահմանի 34 մլրդ արժողությամբ չինական ապրանքների ներմուծման համար: Չինացիները պատասխան մաքսատուրքեր կսահմանեն  ամերիկյան սոյայի, ծովամթերքների եւ նավթի համար:

Այժմ Թրամփի վարչակազմը նաեւ ուսումնասիրում է եվրոպական ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքրեի ներդմնման հարցը, ինչը մեծապես կուժեղացնի առճակատումը:

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հուլիսի վերջին կմեկնի Վաշինգթոն՝ փորձելով համոզել Թրամփին Եվրոպայի դեմ հետագա քայերից հրաժարվել: