«Մեդինայում բռնաբարությունների» մասին թվիթը թուրք դերասանուհուն կարող է սեփական ազատությունը արժենալ: Hurriet-ը հաղորդում է, որ Ստամբուլի դատախազությունը թուրք դերասանուհի Բեռնա Լաչինի թվիթի հետ կապված հետաքննություն է սկսել:
Twitter-ում նա գրել էր.«Եթե մահապատիժը լուծում լիներ, ապա Մեդինայում բռնաբարությունների ռեկորդային թիվ չէր լինի»:
Դերասանուհու մեկնաբանությունը հայտնվել էր Թուրքիայում, մահապատիժը վերականգնելու անհրաժեշտության մասին քննարկումների ֆոնի վրա` հանցագործությունների ալիքի պատճառով, որի զոհ էին դարձել կանայք եւ երեխաներ:
Դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ Լաչինի մեկնաբանությունը քննության առարկա կդառնա` պարզելու, թե արդյոք նա «վիրավորել կրոնական արժեքները»:




























