Երեւանի Նոր Նորքի 1-ին զանգվածում քիչ առաջ հրդեհ է բռնկվել:
NEWS.am-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ ահազանգ է ստացվել ժամը 14:06-ին, որ այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:34-ին, մարվել՝ 16:48-ին:































