Նոր Նորքում երեխաները «գրոհել են» շենքի մուտքից դուրս եկող սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին: Այս մասին Facebook-ում գրել է Հայրապետյանի ընկերներից Գեւորգ Պետրոսյանը:

«Փոքրիկ դիվերսանտները գրոհում են սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին կամ Վարդավառը Նոր Նորքում: Ի դեպ՝ նախարարի «շնորհիվ» մենք ջրից չոր դուրս եկանք»,- գրել է Գեւորգ Պետրոսյանը:

Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ հուլիսի 8-ին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը ժողովրդի շրջանում հայտնի է որպես Վարդավառ: Վարդավառը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է եւ Պետրոս, Հովհաննես ու Հակոբ առաքյալների առաջ Քրիստոսի պայծառակերպութան մասին հիշատակը:

Տիրոջ Պայծառակերպության տոնը նշվում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ը ժամանակահատվածում: Նշենք, որ Վարդավառը ժողովրդի գլխավոր ու սիրելի տոներից է:

Ջրցան մեքենաների շքերթ՝ նվիրված Վարդավառի տոնին (ֆոտո)

Հայաստանում տոնում են Վարդավառը (ֆոտոռեպորտաժ)