Քննիչները Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Վլադիմիր Ստեփանով-Եղիյանցին կասկածում են ավելի քան 39 միլիոն ռուբլու չափով խարդախության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նա մեղադրվում է ավելի քան 39 միլիոն ռուբլու յուրացման համար, որից 25 միլիոնի գտնվելու վայրն արդեն պարզվել է, մնացածի գտնվելու վայրը պարզվում է»,- դատական նիստերի դահլիճում ելույթի ժամանակ նշել է քննիչը:

Ըստ մեղադրող կողմի՝ Ստեփանով-Եղիյանցը «Ավտոֆինանս» ընկերության գույքի բռնագանձման մասնակից է: Նշվում է, որ մեղադրյալը կեղծ անձնագրի միջոցով տնօրենների խորհրդից հանել է նախկին գլխավոր տնօրենին եւ յուրացրել է նրա ունեցվածքը:

Ստեփանով-Եղիյանցը հրաժարվեց ընդունել իր մեղքը: Նա հայտարարել է, որ իր միակ սխալն այն էր, որ նա հանդիպել է մի աղջկա, որը զբաղվում էր խարդախությամբ, եւ նրան ակամա հանցակից է դարձրել: Ըստ նրա՝ աղջկա գործունեության բնույթի մասին իրեն հայտնի չէր: