Պետք է բացառել մասնավոր անձանց կողմից հանրային հանգստի գոտիներ մարդկանց մուտքը խոչընդոտելու դեպքերը: Այս մասին այսօր` հուլիսի 11-ին ՀՀ Տարածքային կառաավարման և զարգացման նախարարությունում քննարկման ընթացքում ասել է նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ այսօր քննարկվել է պատմամշակութային հուշարձանների տարածքներ և հանգստի գոտիներ հասարակության մուտքն ավելի հասանելի դարձնելուն, ինչպես նաև այդ տարածքները կենցաղային աղբով աղտոտելուց զերծ պահելուն ուղղված հարցեր:
Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների մարզային վարչությունների, ճանապարհային ոստիկանության, հասարական կարգի ապահովման վարչության ներկայացուցիչներ, փոխմարզպետներ, այլ պաշտոնատար անձինք:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը նշել է, որ պետք է բացառել մասնավոր անձանց կողմից հանրային հանգստի գոտիներ մարդկանց մուտքը խոչընդոտելու դեպքերը, և այս հարցում կարևորել է ոստիկանության, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանքը: Ըստ նրա` այն դեպքերը, որոնք առնչվում են նմանատիպ տարածքների սեփականության խնդրի հետ, պետք է հիմնավոր ուսումնասիրվեն` պարզելու սեփականության իրավունքի հավաստիությունը:
Կարևորվել է չսահմանված վայրերում աղբը թափելու դեմ ուղղված նպատակային գործողություններ և գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:





























