Դվվ Ինթերնեյշնլ (Գերմանիայի Ժողովրդական Բարձրագույն Դպրոցների Միության միջազգային համագործակցության ինստիտուտը), Հայ դերասանների միություն ՀԿ-ն, Հազարաշեն (Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն), «Անատոլիայի մշակույթ» (Թուրքիա) կազմակերպությունը սույն թվականի հունվարի 10-ից 29-ը համատեղ Հայաստանի մարզերում՝ Գյումրի (հունվար 10–15), Վանաձոր (հունվար 16 –21), Իջեւան (հունվարի 22–26) անց են կացրել բանավոր պատմության շրջիկ ցուցահանդես՝ «Խոսելով միմյանց հետ` անձնական հիշողություններ անցյալի մասին Հայաստանում եւ Թուրքիայում» խորագրի ներքո:

Երեւանում ցուցահանդեսը ներկայացվելու է հունվարի 29-ին Նկարիչների Միության ցուցասրահի 2-րդ հարկում եւ կտեւի մինչ փետրվարի 3-ը:

Այցելուներին ներկայացվելու ենպատմություններ եւ անձնական հիշողություններ՝ կապված ցեղասպանության հետ, որոնք հավաքագրվել են  Հայաստանում եւ Թուրքիայում անցկացված բանավոր պատմության հետազոտության միջոցով:

Ի դեպ, Հայաստանի ցուցահադեսների հետ համընթաց, Թուրքիայում՝ Ստամբուլում, Դիարբեքիրում եւ Անտաքյայում, ներկայացվել է նմանատիպ ցուցահանդես:

Նշենք, որ այդ հետազոտությունների արդյունքում հրատարակվել է գիրք՝ «Խոսելով միմյանց հետ» վերնագրով: Գիրքն այցելուներին կտրամադրվի անվճար:

Ցուցահանդեսը անց է կացվում hայ-թուրքական հարաբերությունների բարելավման եւ հաշտեցմանը նպաստող  ծրագրի շրջանակներում, որը սկիզբ է դրվել 2009 թ.-ին: