Հուլիսի 16-ին Թավշյա հեղափոխությանը մասնակցած հայտնի շնիկ Չալոն տեղափոխվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատուն, հաղորդում է Paws Vet Clinic-ը:
«Բոլորի կողմից սիրված, աշխարհահռչակ հեղափոխական շնիկ Քայլո/Չալոն տեղափոխվեց Մեր սիրելի վարչապետի առանձնատուն եւ նա այսուհետ կապրի Փաշինյանների ընտանիքում սիրված ու երջանիկ»,-նշված է ֆեյսբուքյան էջի հաղորդագրության մեջ:
Իր հերթին «Դինգո Թիմ» ՀԿ հիմնադիր, նախագահ Օվսաննա Հովսեփյանը գրել է. «Եվ այսպես մեր երկրի առաջին դեմքն այսուհետ պահում է ոչ ցեղական, փողոցից որդեգրված շուն։ Եվ թող այս օրինակը բարի վարակի նման տարածվի ու տարածվի»:





























