Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՀԿ) հայտարարել է, որ Վենեսուելայում 2018 թվականի արդյունքներով գնաճը կարող է հասնել 1 մլն տոկոսի, հայտնում է Nacional–ը՝ վկայակոչելով ԱՀԿ Լատինական Ամերիկայի հարցերով գլխավոր տնտեսագետ Ալեխանդրո Վերներին։
«Մենք կանխատեսում ենք ինֆլյացիայի աճ մինչեւ 1 մլն տոկոսով 2018 թվականի վերջին, որն իրավիճակը Վենեսուելայում նմանացնում է Գերմանիայում 1923թ.–ի իրավիճակին կամ 2000–ական թվականների առաջին տասնամյաների վերջի իրավիճակին՝ Զիմբաբվեում»,–ասել է նա։
Նաեւ նա գտնում է, որ երկրում հնարավոր է տնտեսական գործունեության կոլապս, հիպերինֆլացիա, ինչպես նաեւ բնակչությանը մատակարարումների վատթարացում։ Փորձագետի կարծիքով, սա կավելացնի դեպի հարեւան երկրներ միգրացիան հոսքերը, հայտնում է RT–ն։





























