Ստամբուլի «Ատաթուրք» միջազգային օդանավակայանում Գերմանիայի քաղաքացու են ձերբակալել, որը փորձել է Թուրքիա անցկացնել 1,3 կգ կոկաին: Թմրանյութով պարկուճները թաքցված էին նրա ստամոքսի եւ աղիների մեջ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Վենեսուելայից Ստամբուլ ժամանած արտասահմանցին մաքսավորների կասկածն է հարուցել: Կատարվել է ռենտգենյան նկար, որը հաստատել է նրանց կասկածը: Տղամարդու մարմնից հանել են կոկաինով 54 պարկուճ:
Թմրասուրհանդակը ձերբակալված է: Դատարանը երկարացրել է նրան կալանավորելու ժամկետը:





























