Պենտագոնը կնքել է Javelin շարժական հակատանկային հրթիռային համալիրների արտադրության պայմանագիր՝ 307,5 մլն դոլարից ավելի արժեքով, հայտնում է «Գերմանական ալիքը»՝ վկայակոչելով Պենտագոնի մամուլի ծառայությանը:
Հուլիսի 24-ին հրապարակված Պենտագոնի հաղորդագրության մեջ նշված է, որ դրանք կարտադրի Raytheon-Lockheed Martin կոնսորցիումը:
Համալիրները նախատեսված են Ուկրաինա, Էստոնիա, Լիտվա, Թուրքիա, Թայվան եւ Ավստրալիա արտահանելու համար: Ըստ պայմանագրի պայմանների՝ Javelin-ի այս խմբաքանակը պետք է պատրաստ լինի 2021 թվականի օգոստոսի 31-ին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ուկրաինային մահաբեր զենքի մատակարարմանը հավանություն է տվել 2017 թվականի դեկտեմբերին: Ուկրաինա Javelin շարժական հակատանկային հրթիռային համալիրների առաջին մատակարարումների մասին հայտնի է դարձել 2018-ի ապրիլին:





























