Ռուսական HTB հեռուստաալիքը հունվարի 29-ին պետք է ցուցադրեր «Վերջին խոսք» հաղորդումը, որի նկարահանումներին մասնակցել են Ռուսաստանի կովկասյան սփյուռքի ներկայացուցիչներն ու ազգայնական տրամադրված երիտասարդները: Չնայած հաղորդման մասին արդեն հայտնել էին, այն այդպես էլ չցուցադրվեց եթերում: Պատճառն այն է, որ կովկասցիների եւ ռուսների երկխոսությունը, մեղմ ասած, բադ է ստացվել:
HTB-ի տեսահոլովակը վկայեց, թե որքան թեժ էր իրավիճակը ստուդիայում: Ինչ ասես արժեին կադրերը, որտեղ տարեց կովկասցին բռունցքներով հարձակվում է բանավեճի մասնակցի վրա:
Որոշ լուրերի համաձայն, հաղորդումը եթերից հանվել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Սուրկովի հրահանգով, հայտնում է ԵվրոՍՄԻ-ն:




























