Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական հրավեր ստանալուց հետո պատրաստ է այցելել Մոսկվա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բացի այդ նա հաղորդել է, որ նախագահը իր ռուս գործընկերոջը մտադիր է 2019 թվականի հունվարի 1-ից հետո ընդունել: Այս մասին ուրբաթ լրագրողներին հաղորդել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
«Նախագահ Թրամփն իր ռուս գործընկերոջը ակնկալում է 2019 թվականի հունվարի 1-ից հետո ընդունել եւ նա պատրաստ է պաշտոնական հրավեր ստանալուց հետո պատրաստ է այցելել Մոսկվա»,- ասել է Սանդերսը:
Ավելի վաղ՝ ուրբաթ, Պուտինը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Թրամփի հետ ինչպես Վաշինգթոնում, այնպես էլ Մոսկվայում, ուր նա արդեն հրավիրել է իր գործընկերոջը: Ռուսաստանի նախագահը նշել է, որ եւˊ ինքը եւˊ Թրամփը նորից հանդիպելու ցակություն ունեն:
«Կարեւոր է, որ համապատասխան պայմաններ լինեն, որպեսզի այդ պայմանները ստեղծվեն նաեւ մեր երկրներում», - հավելել է նախագահը:
Բացի այդ Պուտինը նշել է, որ նա ԱՄՆ նախագահի հետ շփումներ կունենա միջազգային միջոցառումների հարթակում, մասնավորապես G20-ի գագաթաժողովին:
Հուլիսի 16-ին Հելսինկիում տեղի ունեցան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները: Սա առաջին լիարժեք ձեւաչափով ռուս-ամերիկյան գագաթաժողովն էր 2016-ից հետո, երբ Թրամփը ԱՄՆ նախագահ էր ընտրվել: Մինչ այդ երկու երկրների նախագահները շփվում էին բազմակողմ հանդիպումների շրջանակներում:




























